«Մեր հստակ պատգամը քեզ». Բագրատ Սրբազանը դիմեց Ալիևին

Քաղաքականություն 07 հունիսի 2024, 20:01
Main Image

«Մեր պայքարը երկու ուղղությամբ է` դժբախտաբար` ներքին, և բնականից` արտաքին: Եվ հստակ կերպով մեր ուղերձն է Ալիևին և նրա կողքը գտնվող բոլոր այն շահառուներին, որոնք խնդիր ունեն մեզ հետ` ձեր ծառաները շուտով հեռանալու են, դուք մտածեք, թե ինչ եք անելու: Ես շատ ցավում եմ, որ իմ պետության իշխանավորների հետ այդպես եմ խոսում, բայց այլ նկարագիր չունեն, քան ծառա լինելը:

Մեր ամբողջ շարժման ուղղությունը ՀՀ-ի շահն է ու մեր հայկական օրակարգը: Այն չի կարող լինել որևէ ազդեցության, ուղղորդման ու թելադրանքի ներքո: Թշնամուն մեր հստակ պատգամն է` ոչ դու, ոչ քո գործընկերները, Հեյդարի որդի Իլհամ, որևէ կերպով չեք կարող պարտադրել այն, ինչն ամբողջությամբ հակառակն է մեր կամքին, մեր կենսագրությանը ու մեր գոյությանը: Հայությունն իր խոսքը դեռ ամբողջական իմաստով չի ասել: Այն, ինչ քեզ ու քո գործընկերներին թվում էր, թե դուք արդեն Հայաստանում իրականացրել եք, չարաչար սխալվում եք»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում դիմելով Ադրբեջանի նախագահին ու Փաշինյանին, հայտարարեց Բագրատ Սրբազանը: