Հայ սահմանապահ զինվորը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից

Քիչ առաջ սահմանապահ զինվորը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից, նրա ոտնաթաթը պոկվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
