Ասել էի՝ 7-10 օր կպահանջվի, պարզվեց՝ ավելի մեծ խնդիրների առջև ենք․ Բագրատ Սրբազանի հայտարարությունը

Քաղաքականություն 05 հունիսի 2024, 16:36
Main Image

«Մուտք ենք գործել երրորդ փուլ, որը պետք է դառնա փոփոխությունների փուլը»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով շարժման տրամաբանությանն ու փուլերին։

«Հիմա շատերն են ասում՝ բա ասում էիք 7-10 օրում կլինեն փոփոխություններ: Այո՛, ասել եմ, մեր մտածումներն այդպես են եղել, բայց այդ ժամանակահատվածում մենք հասկացանք, որ շատ ավելի մեծ խնդիրների առջև ենք, քան փորձել միայն հեռացնել: Մենք ոչ մի բան չենք խաբել, չենք էլ խաբելու։ Այս պայքարը միայն փողոց ելնելով և փողոցային շարժումներ անելով չէ»,- նշեց շարժման առաջնորդը: