Սյունիքի մարզպետը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին, եթե նա Սյունիք գնա որպես Սրբազան, ոչ թե քաղաքական գործիչ

Քաղաքականություն 05 հունիսի 2024, 15:05
Main Image

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին, եթե նա Սյունիք գնա որպես Սրբազան։

«Պատրաստ եմ ընդունել որպես Սրբազան, ոչ թե քաղաքական գործիչ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ղուկասյանն ասաց, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ մեծագույն հարգանք ունի։

«Բայց եթե խոսում եք ակցիայի մասին՝ պետք է հասնի պահը, նոր որոշենք»,- ասաց նա։

Նշենք, որ Բագրատ Սրբազանն օրեր առաջ հայտարարել է, որ նախատեսում է այցելել Սյունիքի մարզ։