Ձերբակալվել են ՀՀՄ կուսակցության փոխնախագահն ու այլ անդամներ

Հասարակություն 05 հունիսի 2024, 13:56
Main Image

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Երեկ ուշ երեկոյան՝ ժամը 23։00-ի սահմաններում, ոստիկանության շուրջ 30 աշխատակից, բիրտ ուժ կիրառելով, ձերբակալել են տպարանից դուրս եկող և բողոքի ակցիա նախապատրաստող «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանին և մի շարք այլ անդամների։ Վերջիններս ապօրինաբար պահվելով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում՝ ժամեր անց ազատ են արձակվել։
Խստագույնս դատապարտում ենք ոստիկանության հերթական ապօրինի գործողությունները օրենքի շրջանակներում և հանուն հայրենիքի իրենց դիրքորոշումը բարձրաձայնող քաղաքացիների նկատմամբ»:

Հիշեցնենք՝ կուսակցության նախագահը ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն է: