Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել և չորս պայման առաջ քաշել

Քաղաքականություն 05 հունիսի 2024, 12:09
Main Image

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է իր հետ հեծանիվ վարել։ Նա դրա համար չորս պայման է առաջ քաշել։

«Չեմ ասի, թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ժամը 7-ին պետք է վերադարձած լինենք, որովհետեւ սկսվում է աշխատանքային օրը:

Եթե ուզում եք միանալ՝ nikolpashinyan@gmail.com էլ. հասցեով գրեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը եւ Ձեր լուսանկարը հեծանիվի հետ»,- գրել է Փաշինյանը։