Փաշինյանը ՔՊ վարչության նիստ է անցկացրել․ ինչ է որոշվել

Քաղաքականություն 04 հունիսի 2024, 22:17
Main Image

Հունիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։

Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Սարուխանյանի թեկնածությունը։ Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Վարչության որոշմամբ Ապարան-Ծաղկահովիտ տարածքային կազմակերպության փոխարեն Ապարանում և Ծաղկահովիտում կհիմնվեն առանձին Տարածքային կազմակերպություններ։

Նշանակվել է Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի ընտրությունների օրը։