Վարչապետի համակիր Թաթուլ Ասիլյանն անդրադարձել է իր՝ հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ լուրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համակիր Թաթուլ Ասիլյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է իր՝ հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ լուրերին։
«Ուզում եմ տեղեկացնել , որ խմած չեմ վարել ու պարեկային վարչությունում դիմում եմ գրել , որ մեքենան գտնվել է մեկ ուրիշ մարդու մոտ ու դա եղել է ոստիկանության կողմից թերություն , վերցնում են խմածություն տվյալ անձից ու գրում են իմ փաստաթղթերի վրա ։
Տվյալ անձը նույնպես զանգահարել է պարեկային աշխատակիցներին ու տեղեկացնում , որ իրեն փաստաթղթերի վրա չեն գրել , այլ Ասիլյան Թաթուլի։
Պարեկային աշխատակիցները ընդունում են մեղքը ։
Ես առհասարակ մեքենայի մեջ չեմ եղել»։