«Սա թող ԱՄՆ-ին լինի ի գիտություն». Բագրատ Սրբազան

Քաղաքականություն 03 հունիսի 2024, 20:59
Main Image

«ԱՄՆ-ի դեսպանն էլ գնացել, Ոստիկանության բարեփոխումներն է ողջունում, էս ի՞նչ եք անում: Իրենց երկրում ընդունելի՞ է դա: Իրենց երկրում մի հոգի եթե վնասվի ոստիկանների կողմից, ամբողջ հասարակությունը դուրս է գալիս, խանութներ է ջարդում, մեքենաներ են վառում: Մենք էլ նույնը անե՞նք: Հասնո՞ւմ ա, որ անենք: Իրենց երկրում, եթե քաղաքացին պաշտպանված է ոստիկանական բռնություններից, մեր երկրին գումար են տալիս, որ նման կերպ վարվե՞ն: Թող իմանան` մենք իրենց հսկում ենք, սա թող նրանց ի գիտություն լինի»,- երեկոյան հավաք-քննարկման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը: