«Քեզ այդ հաճույքը չենք պատճառի»․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

Քաղաքականություն 03 հունիսի 2024, 12:46

«Էսքան ոստիկաններ ինչո՞ւ են այստեղ, ահաբեկելու համա՞ր. մեզ ոչ ոք չի կարող ահաբեկել, սա բոլորի ականջներին պետք է օղ լինի»,- ՔԿ-ի դիմաց կանգնած ոստիկանական մի քանի շարքերը մատնացույց անելով՝ ասաց Բագրատ Սրբազանը։
«Մենք առավել զսպվածություն պետք է ցուցաբերենք, որ էն մարդուն հաճույք չպատճառենք, էդ մարդու սիրտը արյուն է ուզում։ Ես այդ արյուն ցանկանալու դեպքերը Իջևանում տեսել եմ»,- նշեց նա՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։ «Ասեմ էդ մարդուն՝ մի՛ հուզվիր, քեզ էդ հաճույքը չենք պատճառելու. հեծանիվ քշելուց ու պաղպաղակից բացի արյուն է ուզում մենյուի մեջ»,- հավելեց Սրբազանը։