Հայտնի է՝ վաղն ինչ է պատրաստվում անել Բագրատ Սրբազանը

Քաղաքականություն 02 հունիսի 2024, 22:08
Main Image

«Վաղը՝ հունիսի 3-ին` 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Կհավաքվենք Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակում և ժամը 10:00-ին բարձրանանք Քննչական կոմիտե։ Մեր պահանջները ինչ են լինելու՝ կասեմ տեղում։ Կամ մեզ պատասխան կտան, կամ մենք ազատ կլինենք գործելու»,-ասաց նա:

Սրբազանը հայտնեց, որ առաջիկա օրերին ծրագրել են գնալ նաև Վանաձոր, նաև Վարդենիս և Սյունիք:

«Տավուշից սկսած մինչև Մեղրի այս աղետի շարունակականությունն է տեղի ունենալու։ Այս մարդիկ իրենց հակաօրինական սադրանքները չեն սահմանափակելու միայն սոսկ Տավուշով ամփոփելու»,-ասաց նա: