«ՀՀ արտաքին հետախուզությունը պարտավոր է պարզել, թե որ անբարոյականներն են արել»․ Ստյոպա Սաֆարյան

Հասարակություն 02 հունիսի 2024, 14:29
Main Image

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով․ «Հայաստանի արտաքին հետախուզությունը պարտավոր է պարզել, թե որ անբարոյականներն են արել այս սրբապղծությունը, և եթե հաստատվի համացանցում շրջանառվող չհերքված տեղեկությունը դրա՝ «ավանդական մի կուսակցության» կողմից պատվիրված լինելու փաստը, պետք է արգելվի այդ երկրում այդ կուսակցության անդամների մուտքը Հայաստան՝ ընտանյոք հանդերձ, քանի դեռ նրանք իրենց շարքերից չեն հեռացրել ու ներողություն խնդրել Հայաստանի հասարակության ժողովրդավարական ընտրությանը (անկախ նրանից, թե ով է կատարել այդ ընտրությունը) հասցված այսպիսի անարգանքի համար։
Խիստ կասկածելի է, որ ցա արել են մեր թշնամիները։ Առավել ևս երբ «ավանդականը» դա չի էլ դատապարտել... Ըսկ դա բան է ասում...»։