Մահացել է հայազգի մեծանուն գիտնական, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը

Մահացել է հայազգի մեծանուն գիտնական, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։ Ռուսական և միջազգային պարգևներից բացի, 2000 թվականին Հայաստանում ստացել է նաև Անանիա Շիրակացու մեդալ, իսկ 2008 թվականին` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։ |