Մակրոնը զանգահարել է վարչապետ Փաշինյանին․ հայտնի են հեռախոսազրույցի մանրամասները

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նախագահ Մակրոնը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:
Վարչապետը նախագահ Մակրոնին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում իր ունեցած բացառիկ ներդրման համար: