«Ոչ ոք չի՛ կարող ձեզ վնասել․ ես ձեր կողքին են»․ Բագրատ Սրբազան

Քաղաքականություն 01 հունիսի 2024, 16:11
Main Image

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեսանյութ և լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ․ ««Շառլ Ազնավուրի 100-ամյակի համերգը Գյումրիում 2 ժամ շուտ են սկսել, որպեսզի Բագրատ Սրբազանը չհասնի համերգին։ Տավուշի թեմի ՏաԼույս երգչախումբը Գյումրու թատերական հրապարակում հանդիպեց Բագրատ Սրբազանին, այնուհետև ելույթ ունեցավ:
Հրապարակը լեփ-լեցուն էր։ «Էրեխեք ջան, մենք ձեր առջև ենք պատասխանատու, ոչ ոք չի՛ կարող ձեզ վնասել, ես ձեր դիմացը կանգնած եմ, իմացե՛ք»,- ասաց Սրբազանը»։