Դուք փորձառու քաղաքական գործիչ եք․ ինչ է ասել Լուկաշենկոն Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ և խորհուրդ տվել.
«Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և տարիների ընթացքում բազմիցս համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճշգրիտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է։ Իսկ այն միշտ անսխալ մեզ ցույց է տվել մերձեցման և համագործակցության ուղին։ Եթե գնանք այդ ճանապարհով, եթե հետևենք փառապանծ նախնիների դարավոր ավանդույթներին, ապա միասին կարող ենք շատ ավելիին հասնել։ Զգալի հիմք արդեն ստեղծվել է», - ասել է Լուկաշենկոն՝ խորհուրդ տալովհետևել այն ուղուն, որը թելադրում է հանրային դիվանագիտությունը։
Բելառուսի նախագահը համոզմունք է հայտնել, որ առևտրի, արդյունաբերության և հումանիտար ոլորտում առկա զարգացումները բարձր մակարդակի աջակցությամբ Մինսկի և Երևանի համար հնարավորությունների լրացուցիչ հորիզոններ կբացեն․
«Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային և ինտեգրացիոն հարթակներում: Խաղաղություն և բարօրություն ձեր ընտանիքին և ընկերներին, ողջ բարեկամ հայ ժողովրդին»,- նշել է Լուկաշենկոն։