Առաջարկում եմ հայտարարի՝ ցանկանում են թույնել և Ավանեսյանից պահանջի պատասխան՝ Թուրքիայից թույն եկե՞լ է, թե՞ ոչ․ Ղազարյան

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորությամբ այսօր ԱԳՆ դիմաց տեղի ունեցած գործողություններին և գրել․
«Սրբազանն այսօր հայտարարեց, որ Թուրքիայից էլիտար զորք են ուղարկում իրենց ձերբակալելու համար և Միրզոյանից պահանջում էր իջնել ու պատասխանե՝ զորքը գալի՞ս ա, թե՞ չէ։
Առաջարկում եմ երկուշաբթի հայտարարել, որ Թուրքիայից, բայց ինչի միայն Թուրքիայից, ողջ թուրքական աշխարհից ու Պակիստանից ցանկանում են իրեն թույնել։
Ապա գնալ առողջապահության նախարարություն և Ավանեսյանից պահանջել իջնել ու պատասխանել՝ Թուրքիայից թույն եկե՞լ ա, թե՞ ոչ։
ԱԳՆ դիմաց բանականության ծաղրին չդիմադրողները կհավատան նաև էս վարկածին»։