Դանիել Սարկավագի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց

Հասարակություն 31 մայիսի 2024, 18:58
Main Image

ՀՀ ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել ակցիայի 29 մասնակից։ Այս մասին քիչ առաջ հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Այս մասին հաղորդում է ԼՈՒՐԵՐ․com–ը։

Հիշեցնենք՝ ԱԳՆ շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել հոգևորականների և հարվածներ հասցրել լրագրողներին։  

Դանիել Սարկավագի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հրապարակելով Դանիել սարկավագի լուսանկարները։

Նա այժմ գտնվում է Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: