Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ուժի մեջ մտնելու նոր ժամկետ է սահմանվել

Հասարակություն 31 մայիսի 2024, 18:51
Main Image

Վրաստան մուտք գործող արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման վերաբերյալ ստացված հարցումների կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ լրացուցիչ պարզաբանում է ստացել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից առ այն, որ «Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգի և պայմանների հաստատման մասին» համապատասխան որոշման ընդունման և ուժի մեջ մտնելու համար ժամկետ է սահմանվել 2026 թ. հունվարի 1-ը։