Փաշինյանը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ

Քաղաքականություն 12 մարտի 2024, 16:50
Main Image

 Այսօրվա ասուլիսի ժամանակ, mamul.am-ի հաղորդմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց. «Ես տեսնում էի, որ արտաքին ուժեր կան, ովքեր դրդում են էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին և աջակցում, որ Լեռնային Ղարաբաղի հայերը րոպե առաջ դուրս գան: Ինչի՞ համար, որովհետև նրանք հայտարարել էին ՀՀ-ում իշխանափոխության մեկնարկը և տեսնում էին, որ ՀՀ-ում իրենց ռեսուրսները չեն հերիքում՝ հեղափոխություն անելու համար: Նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել ՀՀ, որպեսզի ՀՀ-ում իշխանափոխություն տեղի ունենա»: