Մեր դաշնակից Հայաստանը դավաճանում է․ Զատուլին

Քաղաքականություն 31 մայիսի 2024, 13:19
Main Image

Հայաստանն այլ գործընկերներ գտնելու իրավունք ունի, բայց Ռուսաստանի հետ բարեկամությանն ու համագործակցությանը մոտ ապագայում այլընտրանք չկա, կարծում է Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը․

«Համոզված եմ՝ տեսանելի ապագայում ոչ մի երկիր հայերի համար ընդունակ չէ փոխարինել ՌԴ-ի հետ հարաբերությունները»,- նշել է պատգամավորը։ 


Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Ադրբեջանի հետ դիմակայությունում Հայաստանի պարտության, այն բարդ ռազմաքաղաքական իրավիճակի համար, որում հայտնվել է Հայաստանը, Զատուլինը դա «ակնհայտ սուտ» է անվանել․

«Կարծում եմ, որ տեղի ունեցածի ողջ մեղքը Ռուսաստանի վրա բարդելու փորձերը շարունակությունն են նախապես, գործող վարչապետի և նրա համախոհների քաղաքական կարիերայի սկզբում Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, հայ ժողովրդի գիտակցությունը վերակողմնորոշելու, վերաձևակերպելու անհրաժեշտության, որ տասնյակ և հարյուրավոր տարիներ Ռուսաստանը դիտարկում էր որպես պաշտպան և հովանավոր։

Երբ Ռուսաստանը պայքարում է իր գոյության համար՝ դիմակայելով Ռուսաստանի դեմ միավորված Արևմուտքին, այդ նույն պահին մեր դաշնակից Հայաստանը դավաճանում է այն ամենը, ինչ կապված է մեր համագործակցության հետ։ Ես չեմ կարող համաձայնվել դրա հետ» - ասել է Պետդումայի պատգամավորը: