Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է կայացրել․ ով է հեռացվել ՔՊ–ից

Մայիսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մասիսի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վլադիմիր Խաչատրյանի, իսկ Նաիրիի տարածքային կազմակերպության Խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Սիմոնյանի թեկնածությունները։
Հաստատվել է կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի օրակարգը։
Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Թաթուլ Բաղդասարյանը հեռացվել է կուսակցությունից։