Կրեմլում արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը

Քաղաքականություն 12 մարտի 2024, 14:47
Main Image

Մոսկվան գերատեսչական նամակ է ստացել ռուս սահմանապահներին Երևանի օդանավակայանից դուրս բերելու մասին, գերատեսչությունների միջև կապերը կշարունակվեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Անցյալ շաբաթ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողներին ասաց, որ Երևանը Մոսկվային տեղեկացրել է առանց ռուս սահմանապահների «Զվարթնոց» օդանավակայանում սահմանային հսկողություն իրականացնելու մտադրության մասին։ Երեքշաբթի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայ սահմանապահները տեղեկացրել են իրենց ռուս գործընկերներին օդանավակայանում առանց նրանց աջակցության ծառայության հնարավորության մասին։

«Իրոք, այս կապակցությամբ գերատեսչական գրություն է ստացվել, այժմ շփումներ կան գերատեսչությունների միջոցով, հիմա ավելին չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների մասին։ Պեսկովը հավելել է. «Բնականաբար, բոլոր հնարավոր մակարդակներով շփումները կշարունակվեն»։