Այն, ինչ այսօր անում է Հայաստանը, կբերի հաջողության. Զելենսկու աշխատակազմի ներկայացուցիչ

Քաղաքականություն 28 մայիսի 2024, 12:08
Main Image

Այն, ինչ այսօր անում է Հայաստանը, կբերի հաջողության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ներկայացուցիչը:

«Ինձ դուր է գալիս, որ կա այդպիսի շատ հզոր ներքին միջուկ, երբ մարդիկ գիտեն, թե ով են, հասկանում են, թե ինչ է Հայաստանը, հասկանում են այն գինը, որ Հայաստանը վճարում է իր ուզածը լինելու իրավունքի, իր ազատության համար, և դա միայն հարգանք է ներշնչում, համակրանք ու ցանկություն միշտ օգնելու, աջակցելու, ոչ միայն խոսքով, այլև գործով», - ասել է Պոդոլյակը։

@tertamarm