Հայ սահմանապահները օգոստոսի 1-ից կսկսեն ծառայությունը «Զավրթնոց» օդանավակայանում. Փաշինյան

Հայ սահմանապահները օգոստոսի 1-ից կսկսեն ծառայությունը «Զավրթնոց» օդանավակայանում: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»։
«Մենք պարզապես տեղեկացրել ենք, որ նման որոշում ենք կայացրել, և, եթե չեմ սխալվում, վերջնաժամկետը 2024 թվականի օգոստոսի 1-ն է»,– ասել է նա։
ՀՀ վարչապետը հարցը համարում է աշխատանքային, ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական։