Ռուսաստանը գլխավոր հյուպատոսություն կբացի օկուպացված Արցախում

Ռուսաստանը հույս ունի 2024 թվականին Ղարաբաղում գլխավոր հյուպատոսություն բացել, նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մոտ ժամանակներս, ասել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը իր ադրբեջանցի գործընկեր Սամեդ Սեիդովի հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։