Արսեն Գրիգորյանը վնասվածքներ է ստացել․ ԼՈւՍԱՆԿԱՐ

Այսօր բերման ենթարկվածների թվում էր երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն: Նա վնասվածքներ է ստացել: «Էրեբունի հիվանդանոցում ոտքս նկարեցին, բարեբախտաբար, կոտրվածք չկա, բայց սալջարդ է, դեղեր եւ քսուքներ նշանակեցին, ասացին, որ պետք է ձեռնափայտով քայլեմ: Մի քիչ հանգիստ կլինեմ, կանցնի…»,-Aravot.am-ին փոխանցեց Արսեն Գրիգորյանը: