Զոհված զինծառայողը պետք է 10 օրից զորացրվեր, նա Ագարակավան գյուղից էր

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վարդենիսում զոհ ունենք:
Քիչ առաջ ՊՆ-ն հաստատեց, որդեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:
24News-ին հայտնի դարձավ, որ Արարատը Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղից էր: Ըստ տեղեկությունների, զինծառայողները Ուրալի մեջ են եղել, տանկի աշտարակը պտտվել և հարվածել է մեքենային, ինչի հետևանքով էլ մահացել է զինծառայողը:
Արարատը 10 օրից պետք է զորացրվեր: