Կա 2 զոհ, 2 անհայտ կորած. Գնել Սանոսյան

Հասարակություն 26 մայիսի 2024, 18:50
Main Image

Լոռու մարզում «Լուրեր»-ի թղթակցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է այս պահին առկա իրավիճակը աղետի գոտում:

«Նախնական տվյալներով` աղետի գոտում ունենք 2 զոհ և 2 վիրավոր: Ունենք մի քանի բնակավայր որոնց կամուրջները, որոնք կապում էին Մ6 ճանապարհին, փլվել են, խնդիր ունենք Մ4 ճանապարհահատվածում Դիլիջանի մասում, որտեղ փլուզում է տեղի ունեցել»։