Նիկոլ Փաշինյան, սա քո վերջին հնարավորությունն է․ Բագրատ Սրբազան

Քաղաքականություն 26 մայիսի 2024, 17:30
Main Image

Եթե քո թիմը քեզ համար կարևոր է, Նիկոլ Փաշինյան, հրաժարական տուր, սա քո վերջին հնարավորությունն է, հանրահավաքին հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Այսօր, այս հանրահավաքն ազդարարում է մեր՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վճռական՝ երրորդ փուլի մեկնարկի մասին։

Սա վերջին հնարավորությունն է քաղաքակիրթ ճանապարհով ընթանալու և քո վերջին հնարավորությունը, որի համար շատ ժամանակ չունես»: