Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ուղղաթիռից՝ պարզաբանելով՝ ինչն է եղել արտակարգ վայրէջքի պատճառը։
«Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։
Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս», - գրել է նա։