ԱՄՆ-ում երկու հայ է ձերբակալվել․ ԶԼՄ (լուսանկարներ)

Ամերիկյան The Sacramento Bee լրատվամիջոցը հայտնել է 96-ամյա Վիոլետ Էվելին Ալբերտսի պատվերով սպանության գործով երեք տղամարդու, այդ թվում՝ երկու հայի ձերբակալության մասին։ Այս մասին հաղորդում է News.am–ը։
Կալիֆորնիայի ոստիկանության ներկայացուցիչների հաղորդմամբ, նախքան սպանվելը 96-ամյա այրին պատրաստվում էր թխվածքաբլիթներ թխել իր գալիք ծննդյան օրվա առիթով։
2022 թվականի մայիսի 27-ին Ալբերտսին խնամող աշխատակիցը կնոջը մեռած է գտել Մոնտեսիտոյի նրա տանը, ասել է Սանտա Բարբարա շրջանի շերիֆ Բիլ Բրաունը։
Ներկայումս երեք տղամարդ է ձերբակալված Ալբերտսի մահվան գործով, ըստ ոստիկանության, «սա պատվերով սպանության սխեմա է»:
Երկու կասկածյալները՝ Ռիկարդո Մարտին Դել Կամպոն և Հենրի Ռոստոմյանը, մեղադրվում են սպանությունից երեք օր առաջ Ալբերտսի տունը խուզարկելու մեջ, հայտնել է Սանտա Բարբարայի շրջանի շերիֆի գրասենյակը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։