7 ավտոմեքենա է բախվել Պռոշյան գյուղում․ 7 վիրավորների մեջ կան երեխաներ

Հասարակություն 23 մայիսի 2024, 19:39
Main Image

Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes»-ը, «Mercedes Sprinter»-ը, 2 «Ford Transit», «Nissan»-ը, «Toyota»-ն ու «Renault» մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, այդ թվում՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևան թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 21 բժիշկների բրիգադը:

Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել հիվանդանոց:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։