«Շենգավիթ» ԲԿ-ում երեխա է մահացած ծնվել, հետո մահացել է նաև մայրը

Հասարակություն 23 մայիսի 2024, 17:33
Main Image

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում արձանագրվել է ծննդկանի և նորածնի մահվան դեպք։ Այս մասին  տեղեկացանք Քննչական կոմիտեից։

Ըստ նախնական տվյալների՝ երեխան մահացած է ծնվել, հետո մահացել է նաև մայրը։ Նշանակվել է համապատասխան փորձաքննություն՝ մահվան պատճառները, հանգամանքները պարզելու համար։

Դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հատկանիշներով։