Զատուլինը բացահայտել է՝ ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ որ 2 երկիրն է 2020-ին օգնել Բաքվին

Քաղաքականություն 23 մայիսի 2024, 12:43
Main Image

Փաշինյանը, հայտարարելով, որ ՀԱՊԿ-ին պատկանող երկու երկրներն օգնել են Ադրբեջանին 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, «իրեն սրիկայի նման» է պահում, ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանը նկատի ունի Ռուսաստանը և Բելառուսը։ Նա մեղադրել է Փաշինյանին Ադրբեջանի հետ պատերազմում պարտվելու պատասխանատվությունը ուրիշների վրա դնելու մեջ։