Իշխանությունը զավթելու մեղադրանքով ձերբակալվել է Սպիտակցի Հայկոյի որդին

22 մայիսի 2024, 16:14
Main Image

Իշխանությունը զավթելու մեղադրանքով ձերբակալվել է Հրաչյա Ղևոնդյանը: Նման հայտարարություն են տարածել փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը։

 

«Սա հերթական անհեթեթ և բնույթով քաղաքական գործ է: Պաշտպանական խումբը հանդես կգա լրացուցիչ հրապարակմամբ»,-նշել են փաստաբանները։

 

Նշենք, որ Հրաչյան հայտնի երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ առավել հայտնի որպես Սպիտակցի Հայկոյի որդին է։ Նա ակտիվորեն մասնակցում է բողոքի գործողություններին։