Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից «սպառնալիքների դեպքում»․ RT

Քաղաքականություն 10 մարտի 2024, 15:59
Main Image

Մեծ Բրիտանիան ընդունում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցությունը սառեցնելու Հայաստանի իշխանությունների որոշումը և պատրաստ է աջակցություն ցուցաբերել «Ռուսաստանից բխող պատասխան միջոցների սպառնալիքների դեպքում», ասել է թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին, փոխանցում է RT-ն։

«Մեծ Բրիտանիան ճանաչում է այդ որոշումը (ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին - RT) որպես Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրականացում և կհամագործակցի իր եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու նրան Ռուսաստանի կողմից բխող պատասխան գործողությունների սպառնալիքների դեպքում», - ասել է Հիփին: 

Ի պատասխան բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Բաքլենդի գրավոր հարցման՝ նա ընդգծել է, որ Լոնդոնը կշարունակի սերտորեն աշխատել Երևանի հետ՝ «համագործակցությունը խորացնելու» ուղիներ փնտրելու համար։

Պատգամավորը հարցրել է, թե Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր օգուտներ կարող են լինել, եթե Հայաստանը դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից:

Հիփին նշել է, որ ցանկացած օգուտ պետք է տեղավորվի ԵԱՀԿ զենքի էմբարգոյի համաձայնեցված սահմաններում, որը ստորագրել է Մեծ Բրիտանիան: Միաժամանակ նա ընդգծել է, որ Լոնդոնը կշարունակի սերտորեն համագործակցել Հայաստանի հետ «համագործակցությունը խորացնելու հնարավորություններ փնտրելու համար»։