«Ծածուկ հանդիպման են հրավիրել, գումար առաջարկել․ կիրանցիները մերժել են»․ Գառնիկ Դանիելյան․ Mamul.am

Քաղաքականություն 17 մայիսի 2024, 22:39
Main Image

Սուրբ Աննա Եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը կապ հաստատեց Կիրանցում գտնվող ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։ «Վաղ առավոտից մարզի ղեկավարությունն է այստեղ եղել, Երևանից էլ են մարդիկ եկել։ Ծածուկ փորձել են մարդկանց հանդիպման հրավիրել, գումար առաջարկել, ասել են՝ փոխհատուցում կանենք, գումար կտանք, կարիքները կհոգանք, բայց մարդիկ չեն ընդունել։ Պայքարը շարունակվում է»,- հայտնել է Դանիելյանը։

Այս մասին հաղորդում է Mamul.am–ը։