Ինչ է մնացել Ադրբեջանին սահմանազատման գործընթացի արդյունքում՝ ըստ ԱԽ քարտուղարի

Ոսկեպարում, Բաղանիսում և Բերքաբերում սահմանազատման արդյունքներով մեծ հաշվով խնդիր չենք ունենա։ Կիրանցում ճանապարհի մասով լուծումներ ունենք։ Այս պահին ճանապարհի խնդիր չկա, երկարաժամկետ ինչ խնդիրներ էլ լինեն՝ լուծելու ենք։ Նման հայտարարություն է արել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում»։
Հարցին, թե ինչ է անցել Ադրբեջանին, Գրիգորյանը հայտնել է․ «Կիրանցում 4 շինություն կա, որոնք 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ-ին՝ մեկը տուն է, երկրորդը կացարան, երրորդը՝ չաշխատող խանութ-վագոն, չորրորդը՝ ավտոտնակ»,- մանրամասնել է նա՝ նշելով, թե սահմանազատմամբ՝ ՀՀ-ի համար անվտանգության երաշխիքներ են ստեղծվում։
«Մենք գիտենք՝ որոնք են Հայաստանի և Ադրբեջանի սահմանները՝ 1976 թվականի քարտեզներով։ Կարծում ենք՝ հնարավորություն կա առաջ շարժվել»,- նշել է նա։