ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել

Հասարակություն 15 մայիսի 2024, 22:47
Main Image

Ի պատասխան ԶԼՄ հարցումների 

Լրատվամիջոցներից մեկին այսօր հարցազրույց տված անձը ՀՀ զինված ուժերին ծանոթ չէ, ավելին՝ ՀՀ ԶՈՒ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել:

ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք, նախքան ինքնահռչակ անձանց հանրությանը որպես գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ունեցող ներկայացնելը, համապատասխան ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ:

ՀՀ ՊՆ