Ցնցված եմ, բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի․ Նիկոլ Փաշինյան

Ցնցված եմ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակումից: Մաղթում եմ նրան շուտափույթ ապաքինում։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի և միանգամայն ցավալի է։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին»,– գրել է նա։