Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել․ «Հրապարակ»

Քաղաքականություն 15 մայիսի 2024, 19:01
Main Image

«Հրապարակ»-ի տեղեկություններով Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանն այսօր հրաժարական է տվել:

Բագրատ Զաքարյանը «Հանրապետություն» կուսակցությունից է: Լրատվամիջոցին չի հաջողվել կապ հաստատել Բագրատ Զաքարյանի հետ: Ենթադրվում է, որ նա հրաժարական է տվել, քանի որ լրացել է հուշագրով սահմանված պաշտոնավարման ժամկետը: