Շարժման հանդեպ վստահությունը շատ ավելի մեծ է, քան 50 տոկոսը․ Գառնիկ Դանիելյան

Հասարակություն 15 մայիսի 2024, 17:19
Main Image

Մեր տվյալներով շարժման հանդեպ վստահությունը շատ ավելի մեծ է, քան 50 տոկոսը։ Մեր տվյալներով 80 է։ Սա մեկ արձանագրում, իսկ հաջորդ արձանագրումն այն է, որ ես չեմ կարծում, թե իրենք՝ «Քաղաքացիական պայմանագիրը», նույնիսկ այդ 10 տոկոս վարկանիշն ունեն։ Այդ 10 տոկոս վարկանիշը երևի հաշվում են պետական համակարգում աշխատող այն մարդկանց, որոնք որ համարվում են նաև իշխանական ռեսուրսները, որոնք որ տարբեր պաշտոնատար մարդիկ են։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով «GALLUP International Association»-ի հարցման արդյունքներին։ Այս մասին հաղորդում է «Հրապարակը»։

«Ամեն դեպքում պարզ է, որ այս իշխանությունները այլևս գոյություն չունեն։ Ժամանակին, այո, հեծանիվով էր գործի գնում, իսկ այսօր ոստիկանական 25 շղթա է կազմել։ Ոստիկանական բոլոր տիպի ստորաբաժանումները, զորքերը այսօր պատ են կազմել։ Այսինքն՝ այս մարդը իր սեփական երկրում չի կարողանում անգամ հանգիստ , ազատ տեղաշարժվել»,- ասաց նա։