Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ապրիլի 24-ն ընդունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ 74 ձայնով, կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին օրինագծին: Պետական բոլոր հեռուստաընկերություններին և ռադիոալիքներին այն պարտավորեցնում է ամեն տարի ապրիլի 24-ին լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման: