Կոտայքում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան

Հասարակություն 15 մայիսի 2024, 13:19
Main Image

shamshyan.com-ի տեղեկություններով մայիսի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Այդ օրը որպես տուժող հարցաքննված Ա․ Գ․-ն հայտնել է տվել, որ մայիսի 5-ին ժամը 18։00-ի սահմաններում իր ծանոթ Կ․ Հ․-ն, գտնվելով ոչ սթափ վիճակում և օգտվելով իր բնակարանի դռան բաց լինելու հանգամանքից, իր կամքին հակառակ մուտք է գործել իր բնակարան, իսկ մայիսի 6-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, նույնպես այցելել է տուն՝ իր ուղղությամբ պահելով դանակ, ապա նաև նռնականման իր, իրեն պայթեցնելու սպառնալիքով ստիպել է մերկանալ և պառկել հյուրասենյակի բազմոցին, որից հետո իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։