Զելենսկու ավտոշարասյան մոտ պայթյուն է տեղի ունեցել

Օդեսայում պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ավտոշարասյունից 500 մետր հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ լրագրողների՝ ավտոշարասյան մասնակիցները զգացել են հարվածը և պայթյունից հետո տեսել են ծխի «սնկային ամպ»։ Ուկրաինայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Դմիտրի Պլետենչուկը CNN-ին տված հարցազրույցում նշել է, որ Զելենսկին և Միցոտակիսը չեն տուժել։
Մարտի 6-ին Օդեսայում պայթյուններ են որոտացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպման ժամանակ։ Քաղաքական գործիչները այդ պահին զննում էին քաղաքի նավահանգիստը և չեն հասցրել գնալ ապաստարան։