Սամվել Դանիելյանին պաշտոնից ազատել են՝ քայլերթի ժամանակ արքեպիսկոպոսին մոտենալու, ողջագուրվելու համար․ Թամամյան
Աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանության ն և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։ Բժիշկ Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ Սամվել Դանիելյանն օրեր առաջ Բագրատ Սրբազանի քայլերթի ժամանակ մոտեցել էր նրան, ողջագուրվել էր, ինչը ցնցումներ է առաջացրել ղեկավարության մոտ, ինչից հետո նախարարի առջև պահանջ է դրվել և անգամ 20 օր չեն համբերել, որ Դանիելյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվի և նման վատ ձևով ազատման հրաման է ներկայացվել։
Գևորգ Թամամյանը ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։