Դանիայում Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «Ամո՜թ» վանկարկումներով․ News.am (տեսանյութ)

Քաղաքականություն 15 մայիսի 2024, 12:14
Main Image

Աշխատանքային այցով Դանիայի թագավորություն մեկնած Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «ամոթ, ամոթ» վանկարկումներով, գրում է News.am–ը:

Տարածված տեսանյութում երեւում է, որ հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ պիկետ են իրականացնում: Քիչ անց նրանց են մոտենում մի քանի տղամարդիկ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի հյուպատոսության աշխատակիցներ:

«Դուք մեր հայրենիքը վաճառածին եք պաշտպանում, մեր հայրենիքը վաճառածին բերել եք այստեղ, որ ինչի՞ց խոսի, ստրուկներ: Դադարեցրեք բռնությունները Հայաստանում, Նիկոլ Փաշինյան»,-հայտարարում է բողոքող կանանցից մեկը: