Փաշինյանը ելույթ է ունենալու. ի՞նչ են պատրաստվում անել

Քաղաքականություն 14 մայիսի 2024, 22:49
Main Image

Վաղը մենք պետք է մեր  խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը հայտնենք Նիկոլ Փաշինյանին՝ ցույց տալու, որ չեն կարող մեր կյանքի հաշվին որոշումներ կայացնել ու հանգիստ շարունակեն իրենց կյանքը: Այս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է, ոչ պաշտոն, ոչ փող, ոչ աթոռ, ոչ մի ակնկալիք չկա այս պայքարից: Հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից, ուրիշ ոչ մի բան: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, հայտարարել է  Բագրատ Սրբազանը:

Նշենք, որ վաղը  ժամը 17:00-ին Օպերայում միջազգային տնտեսական համաժողով է լինելու, որտեղ ելույթ է ունենալու նաև Փաշինյանը:

«Ժամը 16:00-ին  պետք է ներկա լինել Ազատության հրապարակում»,- ասել է նա: