Փաշինյանը կատարել է Ալիևի հերթական պահանջը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր կայացավ նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ ռուսական կողմը դուրս է բերելու իր սահմանապահ ստորաբաժանումները ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո: Այս փաստն իշխանական քարոզչամեքենան և իշխանականները փորձեցին ներկայացնել «ինքնիշխանության», սուվերենության, պարզ ասած՝ Պուտինին չենթարկվելու լույսի ներքո, նախ անտեսելով մի կարևոր հանգամանք, թե այդ ինչպես և ում որոշմամբ էին սահմանապահները հայտնվել հիշյալ վայրերում: Մանրամասները՝ թերթի համարում: |